4 հունիսի 2010 - 16:09 AMT
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է մեգաբայթային փաթեթների սակագների իջեցման մասին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մեգաբայթային փաթեթների սակագների իջեցման մասին: Սակագնային փաթեթից կախված` Hi-Line ծառայության մեգաբայթային փաթեթների գները նվազել են 4-ից 8.5 անգամ: Մեգաբայթային սակագնային պլանների միացումն իրականացվում է անվճար:

«Ընկերության նոր առաջարկն իրական հնարավորություն է ընձեռում բոլոր այն հաճախորդներին, ովքեր մինչ այդ թվացյալ մատչելիության պատճառով նախընտրում էին dial-up տեխնոլոգիան, անցնել ADSL-ին առանց լրացուցիչ ծախսերի` ստանալով հաստատուն արագություն և անվտանգ մատչում խելամիտ գնով: Նոր առաջարկը հաշվի է առել բոլոր հաճախորդների նախասիրությունները. նրանց, ովքեր օգտագործում են շատ մեծ ծավալներ մաքսիմալ արագությամբ և նրանց, ովքեր օգտագործում են ինտերնետը պարզապես նորություններ կարդալու և փոստը ստուգելու համար», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ըտրելով այս կամ այն սակագնային փաթեթը` կախված օգտագործվող տրաֆիկի ծավալից, բաժանորդը ստանում է միջինը 4 Մբ/վ արագություն: Ցանցում արագությունը չի սահմանափակվում և կարող է հասնել մինչև 16Մբ/վ-ում: Ամենփոքրը 500ՄԲ մեգաբայթային փաթեթն է, իսկ ամենամեծը` 10ԳԲ -ը: Մեգաբայթային փաթեթների համար նախատեսված գները տատանվում են 2500-ից մինչև 13000 դրամը:

«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է գերարագ սակագնային փաթեթների ձեռքբերման երկու տարբերակ. ստրորագրել պայմանագիր` համաձայնելով 12 ամիս օգտվել ծառայությունից և ստանալ մոդեմն անվճար կամ ստորագրել առանց ժամանակային նախապայմանների պայմանագիր և վճարել մոդեմի արժեքը 6 ամսվա ընթացքում: Ընտրված տրաֆիկի ծավալը բաժանորդին տրամադրվում է 1 ամիս ժամկետով: Եթե ծավալը վերջանում է ավելի շուտ, բաժանորդը կարող է ձեռք բերել նոր փաթեթ մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: