Հայաստանի տնտեսական համակարգը կոչված է ոչնչացնելու երկրի փոքր և միջին բիզնեսները, և հիանալիորեն իր այդ պարտականությունն անում է: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Երկրի տնտեսությունն ամբողջությամբ մոնոպոլացված է և խոշոր ընկերությունները խեղդում են ՓՄԲ-ին: Նրանք բոլոր քաղաքական և ուժային լծակներն ունեն: Մեծ հաշվով, նրանք պետություն են պետության մեջ և հաշվի չեն նստում իշխանությունների հետ», - ասել է նա: