Ադրբեջանի Նարդարան ավանի իմամ Հուսեյնի անվան հրապարակում տեղի ունեցավ բողոքի ցույց Իսրայելի դեմ` Գազայի վերջին իրադարձությունների առնչությամբ: Ակցիայի մասնակիցները դատապարտեցին Իսրայելի և նրան սատարող երկրների ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև կոչ արեցին մահմեդականներին համախմբել ջանքերը Պաղեստինի ժողովրդի իրավունքների համար մղվող պայքարում:
Ընդ որում ցույցի մասնակիցները վանկարկում էին` «Պատժել հանցագործներին», «Իսրայել, ներողություն խնդրիր», «Թուրքիա, մենք քեզ հետ ենք», «Մահ Ամերիկային»:
Հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նաև Ադրբեջանի կառավարությունից դադարեցնել բոլոր կապերն Իսրայելի հետ: Ակցիայի ավարտին ավանի բնակիչներն այրել են Հայաստանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի դրոշները, հաղորդում է 1news.az-ը: