Թուրքական կառավարությունը մտադիր չէ ոչ մի գործ ունենալ Իսրայելի ներկա կառավարության հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Այդ մասին հայտարարել է Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիկը:
«Թուրքիան օգտագործում է իր իրավունքները, որոնք բխում են միջազգային իրավունքից: Իսրայելի կառավարությունը չպատժեց «Ազատության նավատորմի» վրա հարձակվողներին, դա կանի Թուրքիան»,- ընդգծել է Չելիկը:
Ավելի վաղ թուրքական խորհրդարանը պահանջել էր կառավարությունից վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ: