Գործը Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը չի հասնի: Այդ մասին PanAREMNIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, կողմերը դեռ իրենց ուժերն են չափում: «Թե գործը որքան հեռու կգնա, դեռ վաղ է ասել, սակայն մոտ ապագայում հարաբերությունների խզում չի լինի»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, որը կրկին սկսել է շրջանառվել Իսրայելում, ապա դա զուտ քաղաքական քայլ է: «Իսրայելը գիտի, թե ինչով և ինչպես կարելի է ճնշել Թուրքիային, և Հայոց ցեղասպանությունն այս դեպքում շահեկան տարբերակ է»,- ասել է Սաֆրաստյանը: