Ալմաթի (Ղազախստան) քաղաքում հերթական նիստի ժամանակ Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը վերանայել է 2009 թ. ընդունած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում բանկի գործունեության ապահովման միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ծրագիրը հաշվի առնելով, հաստատել է բանկի ռազմավարության մեջ կատարված փոփոխություններն ու 2008-2010 թթ. բանկի զարգացման ծրագիրը: Այս մասինյ ասվում է PanARMENIAN.Net ուղարկված ԵԱԶԲ մամլո ծառայության մամլո հաղորդագրության մեջ:
ԵԱԶԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի խոսքերի համաձայն, բանկի ներդրումների ծավալը 2010 թ. վերջին պետք է կազմի 2,1 մլրդ դոլար: Ընդ որում, 2009 թ. բանկի ներդրումներն աճել են 10,45 տոկոս և կազմել է 1,3 մլրդ դոլար:
Նիստի ժամանակ խորհուրդը ԵԱԶԲ խորհրդի նախագահ է վերընտրել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Քրիստենկոյին, իսկ խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Ղազախստանի ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը: ԵԱԶԲ վարչության չորսամյա նախագահ է ընտրվել Իգոր Ֆինոգենովը: