Վենետիկում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Համանախագահները նաև հիշեցրել են, որ մայիսի 12-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտության խաղաղ հանգուցալուծման հետագա քայլերը: