2010թ. հունիսի 3-ին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիբանկ» ՓԲԸ-ին շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան բանկային շուկայում «Յունիբանկ»-ի հաստատուն դիրքի մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Վարկանիշների շնորհումը արտացոլում է «Յունիբանկ»-ի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման դրական դինամիկան եւ հաճախորդների զգալի զանգվածը: Moody’s դրական է գնահատել բանկի կապիտալիզացման հուսալի մակարդակը եւ դրամական փոխանցումների շուկայում զբաղեցրած գերակա դիրքը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջինիս ծավալը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 20 %-ը: