ՖԻԴԵ-ի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է 2010 թվականի Շախմատի օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալ: Օլիմպիադան տեղի կունենա Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը: Իսկ Արմեն Նիկողոսյանը կլինի Օլիմպիադայի մրցավարներից մեկը:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային մրցաշարը: Հայ շախմատիստ Սերգեյ Կասպարովը Բելառուսից 7 հնարավորից հավաքել է 5,5 միավոր: Նա առաջատարներից ետ է մնում ընդամենը 1 միավորով:
Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանն ու Հրայր Սիմոնյանը համապատասխանաբար ունեն 5 և 4,5 միավոր:
Մինչև մրցաշարի ավարտը մնացել է 4 տուր: