Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենա ՖԻՖԱ-ի 60-րդ համագումարը, որը կանցկացվի հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքում: Համագումարում կներկայացվի ՖԻՖԱ-ի 2009թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը և հեռանկարները, կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, և մասնավորապես կներկայացվի հաստատման ՖԻՖԱ-ի 2011-2014թթ. հեռանկարային բյուջեն և 2011թ. բյուջեն մանրամասն: Կքննարկվեն նաև այլ ռազմավարական և ընթացիկ հարցեր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագումարում ներկայացնում են ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը և ՀՖՖ հավաքական թիմերի նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Էդգար Մանուկյանը:
Համագումարի մասնակիցները ներկա կգտնվեն նաև 2010թ. Աշխարհի Գավաթի խաղարկության հանդիսավոր բացման արարողությանը և ՀԱՀ-Մեքսիկա հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: