7 հունիսի 2010 - 17:53 AMT
«Քոլեջը» հաղթեց «Չորս եղանակ. գարուն» մրցաշարում

Հունիսի 5-ին Վանաձորում կայացավ «Չորս եղանակ. գարուն» անվանումով կանանց ֆուտբոլի մեկօրյա մրցաշարը: ՀՖՖ-ն և Վանաձորի ֆուտբոլի դպրոցը կազմակերպեցին և անցկացրեցին այս մրցաշարը` նպատակ ունենալով նպաստել կանանց ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը:

Մասնակից թիմերը բաժանվել էին երկու խմբի և շրջանաձև մրցակարգով որոշեցին խմբերի հաղթողներին, որոնք դուրս եկան մրցաշարի եզրափակիչ: Վճռորոշ խաղում «Բանանցի» և «Քոլեջի» միջև հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: 11-մետրանոց հարվածաշարում 4:1 հաշվով հաղթեց «Քոլեջ» թիմը, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: