Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գրեչնևան ստորագրեցին 2010-2015 թթ. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև համագործակցության գործողությունների ծրագիրը»:
Փաստաթուղթը մշակվել է նախորդ` 2005-2009թթ. իրականացված համագործակցության փորձի հիման վրա և համահունչ է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: