Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է Ժողովրդահանրապետական կուսակցության հայցը սահմանադրական բարեփոխումների դեմ` պահանջելով չեղյալ հայտարարել մայիսին ընդունված սահմանադրական բարեփոխումները:
Սահմանադրության ուղղումների փաթեթը ներկայացրել էր Արդարության և զարգացման կուսակցությունը: Սահմանադրության մեջ 29 փոփոխություն է կատարվել: Սահմանադրությունն ընդունվել էր 1980 թվականի սեպտեմբերի 12-ին: Ուղղումները վերաբերում են արդարադատության համակարգին, որով հնարավորություն է տրվում քրեական գործ հարուցել զինվորականների դեմ քաղաքացիական դատական ատյանների կողմից, փոխանցում է քաղաքական կուսակցությունների լուծարման լիազորությունները խորհրդարանին: Ներմուծվում է օմբուդսմենի ինստիտուտ և ճանաչվում է պետծառայողների կոլեկտիվ պայմանագրեր կնքելու և գործադուլ անցկացնելու իրավունքը:
ԱԶԿ-ն հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումները հաշվի են առնում ԵՄ նորմերը, որին 2005թ. ի վեր ձգտում է անդամակցել Անկարան:
Ժողովրդահանրապետական կուսակցությունը ապօրինի է համարում ուղղումները և պահանջում է չեղյալ հայտարարել դրանք: Դա հիմնական ընդդիմադիր կուսակցությունն է: Դենիզ Բայկալի սկանդալային պաշտոնանկումից հետո, կուսակցուիթյունը գլխավորեց Քեմալ Ղըլիջարօղլուն, որը հստակ հետևում է Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի պետական կառուցվածքին: