Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ պարոն Չինգ Կորո Վուն շնորհավորել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դերենիկ Գաբրիելյանին ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոն ստանալու կապակցությամբ:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այս տարվա մայիսի 1-ին Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիան իր պատմության մեջ առաջին անգամ անցկացրել է քննություն անվանի մասնագետների մասնակցությամբ: Քննությունը հաջող անցնելու դեպքում մասնակիցն արժանանալու էր բռնցքամարտի միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնին, ինչը իրավունք է տալիս ներկա գտնվել տարբեր միջազգային մրցաշարերին որպես ֆեդերացիայի ներկայացուցիչ և կայացնել պատասխանատու որոշումներ, հաղորդում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը: