9 հունիսի 2010 - 10:37 AMT
Ասիայի երկրները չկարողացան դատապարտել Իսրայելին

«Ազատության նավատորմի» դեմ գործողությունների համար Իսրայելին դատապարտող բանաձևը չընդգրկվեց Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրում, որին մասնակցում էին Ասիայի երկրների նախագահներն ու կառավարության (CICA) ղեկավարները:

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության ավարտին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հռչակագրում Իսրայելի վերաբերյալ կետի ընդգրկման դեմ արտահայտվեց 22 երկրներից մեկը`այսինքն միայն Իսրայելը: Մյուսները դատապարտեցին Իսրայելին, սակայն փոխհամաձայնության բացակայության պատճառով այդ կետը ամփոփիչ փաստաթղթում չընդգրկվեց:

Իսրայելը ևս CICA-անդամ է: Իսրայելի կառավարության ներկայացուցիչները չմասնակցեցին գագաթնաժողովին, ուտսի հրեական պետությունը ներկայացնում էր Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին:

Գյուլը նշեց, որ Ասիական միության մյուս բոլոր անդամների միակարծությունը վկայում է Իսրայելի մեկուսացման մասին: «Նա դեռ կբախվի Թուրքիայի հանդեպ գործած իր սխալի հետևանքների հետ»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Միևնույն ժամանակ Ստամբուլի գագթնաժողովի բոլոր մասնակիցները հավանություն տվեցին «ՄԱԿ-ի բանաձևերի կատարմանը հանուն խաղաղության ու անվտնագության պահպանման Մերձավոր Արևելքում», ինչպես նաև դեմ արտահայտվեցին ահաբեկչությանը: