Մոսկվայում հունիսի 8-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի մենամարտերը: 4 քաշային կարգերում ելույթ են ունեցել նաև հայ բռնցքամարտիկները:
Միակ հաղթանակը տարել է Արթուր Խաչատրյանը (81 ք/կ)` դուրս գալով կիսաեզրափակիչ և նվաճելով բրոնզե մեդալ:
Քառորդ եզրափակիչի արգելքը չկարողացան հաղթահարել Դերենիկ Գիժլարյանը ( 51ք/կ), Ազատ Հովհաննիսյանը (57ք/կ) և Անդրանիկ Հակոբյանը (75ք/կ):
Հունիսի 9-ին կիսաեզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48ք/կ) և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը (64ք/կ):