
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի գործունեությանը եւ ամենամյա հեռուստամարաթոնին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանել աշխատանքների բարձր որակը եւ կատարման ժամկետները: Նախագահը կարեւորել է նաեւ Արցախում իրականացվող ծրագրերի լուսաբանման պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը հատկապես Սփյուռքում:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: