10 հունիսի 2010 - 14:47 AMT
Ջորջ Ֆրիդման. ԱՄՆ-ն դեռևս հստակ չի պատկերացնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններն այնքան լավը չեն, որքան կարող էին լինել: Այդ մասին Բաքվում հայտարարել է STRATFOR կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Ջորջ Ֆրիդմանը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն բավարար ուշադրություն չի դարձնում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին, քանի որ զբաղված է այլ հարցերով` Թուրքիայի ու Իսրայելի միջև ճգնաժամով, Իրանի, Աֆղանստանի հարցերով, սակայն ԱՄՆ-ն չի մոռանում, թե ով է իր ճշմարիտ գործընկերը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին հարցին` Ֆրիդմանն ասել է, որ ԱՄՆ-ն դեռևս հստակ չի պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը: