Հայաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ ընդունած բանաձեւին` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ գտնում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: «Մենք հուսով ենք, որ Իրանի եւ միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնության»,-ասել է Տ.Բալայանը: