10 հունիսի 2010 - 21:15 AMT
Հայ դիզայների հագուստի հավաքածուն կցուցադրվի Լոնդոնում կայանալիք նորաձևության շաբաթի շրջանակներում

Արևելյան Լոնդոնի Համալսարանի (University of East London (UEL)) հագուստի դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Դայան Գևորգյանն իր «Եթե արտաքինը կարողանար սպանել» հավաքածուն կցուցադրի Gala Graduate Fashion Week show եզրափակիչ օրը, հաղորդում է UEL մամլո ծառայությունը:

Դայան Գևորգյանի ստեղծագործ, ավանգարդ և ունիկալ հավաքածուն ընտրվել է ողջ Մեծ Բրիտանիայի հազարավոր հավակնորդներից: Նորաձևության շաբաթի եզրափակչում նա կմասնակցի 20-25 այլ հաղթողների հետ միասին:

Նյու-Յորքում Դայան Գևորգյանը համագործակցել է նաև դիզայներ Մարկ Ջեյկոբի հետ: Դայան Գևորգյանի առանձնահատուկ ոճը մեծ ուշադրություն գրավեց սպիտակ կաշվե ընդգծող կոստյումների և մետաղով ձևավորված կոշիկների կոնտրաստի շնորհիվ: