11 հունիսի 2010 - 10:56 AMT
ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունը համալրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ևս 3 պատմությամբ

Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակների ևս երեք պատմություն, որոնք կհրապարակվեն ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվության մեջ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականի գրանսենյակում, Ադամ Շիֆը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որտեղ պատմում է զոհերի մասին և ներկայացնում է նրանց պատմությունները: Նրանք են Ֆլորա Մանուշյան-Մուշեղյանը, Հակոբ Պողոսյանը և Կատյա Քուշերյանը, որը պատմում է եղեռնը վերապրած իր 95 տարեկան մոր և նրա ընտանիքի պատմությունը:

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի համահեղինակն է և հավաքում է Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների պատմությունները: