11 հունիսի 2010 - 12:51 AMT
Սեյմուր Հերշ. Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը կծառայի Հայաստանի շահերին

«ԱՄՆ հրեական կազմակերպությունները կպաշտպանեն 1915թ. իրադարձությունների ճանաչման գործընթացը, նույնիսկ եթե նրանք ժխտում են դա»,- կարծում է լրագրողը

ԱՄՆ ամենահայտնի լրագրողներից մեկը` Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը կծառայի Հայաստանի շահերին:

«ԱՄՆ հրեական կազմակերպությունները կպաշտպանեն 1915թ. իրադարձությունների ճանաչման գործընթացը, նույնիսկ եթե նրանք ժխտում են դա: Նրանցից ոմանք սկսել են աշխատել համատեղ ծրագրերի վրա: Հայաստանը այն երկրներից է, որը չի ցանկանում տեսնել, թե ինչպես է զարգանում Թուրքիան»,- ասել է նա, գրում է Historyoftruth.com-ը: