Հունիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 63,283,220 ԱՄՆ դոլարª 375.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 55,905,919 ԱՄՆ դոլարª 377.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,817,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 374.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 752,667 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 376.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է 17.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 52 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: