Հունիսի 14-ին Վրաստան կայցելի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Վրաստանի ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների համատեղ մամլո ասուլիսը: