Իսպանիայի Վիլլաֆրանկա դե լոս Բարոս քաղաքում հունիսի 12-18-ը ընթանում է շախմատի Ռուի Լոպեսի հուշամրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Առաջին մրցաշարային օրը Սարգսյանը հանդիպեց Պիա Կրամլինգի հետ (Շվեդիա) և հաղթեց: Հայ գրոսմայստերը Իվան Սալգադո Լոպեսի հետ (Իսպանիա) պարտիայում ոչ ոքի խաղաց:
2 տուրերից հետո Սարգսյանը 1,5 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Ֆաբիո Կարուանան (Իտալիա) նույնպես 1,5 միավորով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցնում:
3-րդ տուրում հայ շախմատիստը կհանդիպի Դեյսի Կորիի հետ (Պերու):