Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է իսրայելցի դեսանտայինների կողմից «Ազատության Նավատորմը» բռնագրավելու հետ կապված միջադեպի հետաքննության հանձնաժողովի կազմը:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով կառավարության նիստում, համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները միջազգային հանրությանը կհամոզեն նրանում, որ Արևելյան Միջերկրածովյան տարածքում միջադեպի ժամանակ Իսրայելի գործողությունները պաշտպանական բնույթ էին կրում և «համապատասխանում էին ամենաբարձր չափանիշներին»:
«Հանձնաժողովի ստեղծման մասին կառավարության որոշումն աշխարհին ցույց է տալիս, որ Իսրայելի Պետության գործողություններն իրավական, պատասխանատու և պարզ բնույթ են կրում»,- հայտնել է Նեթանյահուն:
Հանձնաժողովը կգլխավորի նախկին Գերագույն դատավոր Յաակով Տիրկելը, անդամներ են նշանակվել միջազգային օրենսդրության մասնագետ Շաբտայ Ռոզենն ու պահեստի գեներալ Ամոս Խորևը: Հանձնաժողովի կազմի մեջ մտել են երկու միջազգային դիտորդներ` Նոբելյան մրցանակակիր Դևիդ Թրիմբլը (Հյուսիսային Իռլանդիա) և կանադացի դատավոր Քեն Ուոթքինը, հաղորդում է IzRus-ը: