15 հունիսի 2010 - 18:25 AMT
Թուրքիան կարող է ընդմիշտ զրկվել ԱՄՆ-ի հրեական լոբբիի հզոր աջակցությունից

Թուրքիան կարող է ընդմիշտ զրկվել ԱՄՆ-ի հրեական լոբբիի հզոր աջակցությունից և Հայոց ցեղասպանության բանաձևի արգելափակմանն ուղղված նրա ջանքերից: Ինչպես գրում է Էլի Լեյքը The Washington Times-ում «Ամերիկայի հրեական համայնքը դադարել է առաջ մղել Թուրքիայի շահերը Կապիտոլիումում» վերնագրված իր հոդվածում, անհնար է հավատալ, որ Անկարայի բուռն արձագանքը «Ազատության նավատորմի» դեմ Իսրայելի գործողությունների հարցում կարող է այլ արդյունքի բերել:

Նա հիշեցնում է, որ 2008 թվականին առաջատար հրեական կազմակերպությունները որոշեցին այլևս չարգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն ԱՄՆ Կոնգրեսում, ինչն, ըստ լրագրողի, կարելի է դիտարկել որպես իսրայելա-թուրքական հարաբերությունների արձագանք:

The Washington Times-ը գտնում է, որ այժմ հայկական լոբբին բանաձևի ընդունմանը հասնելու մեծ շանսեր ունի, և կարող է դրանից օգտվել: «Ես կասեի, որ հրեական կազմակերպությունները չեն խոչընդոտի բանաձևի ընդունմանը: Ի վերջո, նմանություն կա այն բանի միջև, ինչ կատարվեց հայ ժողովրդի հետ 1915 թվականին, և նրա մեջ, ինչ վերապրեցին հրեաները 1939-45թթ. Հոլոքոսթի տարներին»,-նշում է Էլի Լեյքը, հաղորդւոմ է asbarez.com-ը: