ԵՄ-ն կրկին հաստատում է մարդկանց միջև շփումները պարզեցնելու պատրաստակամությունը`Հարավային Կովկասի երկրների հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման միջոցով: Ինչպես հաղորդում է Europolitics.info-ն, ԵՄ ԱԳՆ ղեկավարների Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ առանց վիզաների ռեժիմին անցումը պետք է աստիճանաբար լինի: ԵՄ երկրների ԱԳ նախարարները կոչ են անում Եվրահանձնաժողովին մինչ տարեվերջ այդ ոլորտում համագործակցության ծրագիր մշակել: