«Մինչև վերջերս ես կհայտարարեի, որ Էրդողանը փորձում է միայն լրացուցիչ միավորներ հավաքել գալիք ընտրություններից առաջ, և որ անհանգստանալու առիթ չկա, բայց հիմա նույնիսկ դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս ամենը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է IzRus պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը`խոսելով թուրքական կառավարության հակաիսրայելական փաթեթի մասին: Նրա խոսքերով, էսկալացիան չի դադարում, խոսակցություններ են ընթացում դիվանագիտական կարգավիճակը նվազեցնելու, թուրքական նավահանգիստներ իսրայելական նավերի մուտքն արգելելու, զբոսաշրջային վիզաներ չտրամադրելու մասին: «Այդպիսի տեմպերով հարաբերությունների խզումն անխուսափելի է, որովհետև Իսրայելում հիմա հասունանում են հակաթուրքական տրամադրությունները»,- նշել է նա:
Գոլդենշտեյնը հիշեցրեց, որ Թուրքիայում Իսրայելի գլխավոր մրցակիցը միշտ եղել է բանակը, ուստի հենց նրան Էրդողանը քայլ առ քայլ գլխատում է: «Եթե անկեղծ, Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմավարական միությունը պահպանելու համար մենք ստիպված ենք լինում հույսներս դնել ընդդիմության (Hurriyet կարդալով հասկանում ես, որ Էրդողանին այնտեղ, մեղմ ասած, չեն սիրում), ՊՆ ղեկավարի և այն ուժերի վրա, որոնք չեն ցանկանում ի դեմս Թուրքիայի նոր Իրան ունենալ»,- ասել է նա: