Հունիսի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երևանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդի հետ համատեղ կազմակերպել է մի ակցիա, որի շրջանակներում մաքրվելու և բարեկարգվելու են Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Արամ Խաչատրյանի հուշարձանները: Հուշարձանների մաքրման ակցիային մասնակցելու են ուսանողներ և երիտասարդներ, որոնց նախաձեռնությամբ այն կրելու է շարունակական բնույթ: Նմանատիպ միջոցառումների միջոցով երիտասարդները փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել անվանի գործիչների հուշարձանների պահպանության խնդրին: