17 հունիսի 2010 - 15:14 AMT
Թուրք և ամերիկացի պաշտոնյաների ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հանդիպումն հետաձգվել է

Թուրք և ամերիկացի պաշտոնյաների միջև նախատեսված երկկողմանի հանդիպումն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հետաձգվել է: Ինչպես գրում է World Bulletin-ը, Անկարայում ԱՄՆ պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Դենիել Բենջամինի և թուրք պաշտոնյաների հանդիպումը չեղյալ է համարվել, որովհետև ամերիկյան կողմը չի կարողացել մասնակցել նիստին: