17 հունիսի 2010 - 15:41 AMT
Սարգսյան-Ալիև պետերբուրգյան հանդիպումը լուրջ արդյունքների չի հանգեցնի

Հայաստանի համար ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում կարևորագույն և առանցքային հարցը ԼՂՀ կարգավիճակի հարցն է և պաշտոնական Երևանը հստակ արտահայտել է իր այդ մոտեցումը բանակցություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը: «Ադրբեջանական հանրության հասարակական ընկալման մեջ արդեն ձևավորվել է այն ընկալումը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առանցքային է: Նման ընկալում կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ»,-ասել է փորձագետը` հավելելով, որ հայկական կողմն արդեն որոշել է իր համար «այն կարմիր գիծը», որից այն կողմ նա այլևս բան չունի ասելու Բաքվին: Ըստ նրա, առանց Ղարաբաղի կարգավիճակի որոշման Հայաստանը քննարկելու բան չունի Ադրբեջանի հետ:

Անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի Սանքտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա եռակողմ հանդիպմանը` Կարեն Բեքարյանը նշել է, որ այն կլինի հերթական հանդիպում և հարկավար չէ այդ հանդիպումից բեկում կամ լուրջ արդյունքներ ակնկալել: