17 հունիսի 2010 - 21:31 AMT
Դմիտրի Մեդվեդևը հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը եռակողմ հանդիպում անցկացրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ: Երեք պետությունների ղեկավարները միասին մտան Կոստանդինյան պալատի դահլիճներից մեկը, որտեղ էլ ընթացավ հանդիպումը:

«Սա արդեն մեր` երեքիս վեցերորդ հանդիպումն է, իսկ դա այնքան էլ քիչ չէ»,- հայտնել է ՌԴ նախագահը: Դրանից հետո լրագրողները, որոնք լուսաբանում էին հանդիպման մեկնարկը, լքեցին բանակցությունների դահլիճը, հաղորդում է ՌԻա Նովոստին: