18 հունիսի 2010 - 14:41 AMT
Արտակ Շաքարայն. Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունն երկար չի տևի

Դեռևս մարտին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում քվեարկության էր դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, հրեական լոբբին արդեն չէր սատարում Թուրքիային և բավական պասիվ էր: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարայնը`պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցությունը հրեական լոբբիի հետ: «Եթե թուրք-իսրայելյան հարաբերությունները նույն մակարդակում մնան, դա բավական լուրջ հաղթանակ կլինի Հայաստանի համար: Նույնիսկ եթե Հայաստանն ու Իսրայելը սկսեն համագործակցել, դա երկար չի տևի և ապագա չի ունենա»,-ասել է նա: Ըստ թուրքագետի, ՀՀ-ն բավական սերտ համագործակցություն ունի արաբական աշխարհի հետ, այնտեղ կան բազմաթիվ հայ համայնքներ:

«Համագործակցությունը Իսրայելի հետ դրական չի անդրադառնա Հայաստանի վրա, դա չի բխում մեր շահերից»,-ասել է նա: