2 հոկտեմբերի 2001 - 00:10 AMT
ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՆՐԱ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության գործի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է ահաբեկիչների բանդայի ղեկավար Նաիրի Հունանյանի շահերը ներկայացնող դատապաշտպան Արտավազդ Կարապետյանի հանկարծամահ լինելու պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, լսումները կվերսկսվեն հոկտեմբերի 3-ին: Նշենք, որ այսօր Հունանյանը նախատեսել էր հանդես գալ հայ ժողովրդին ուղղված դիմումով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: