Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարևորագույն խնդիրներից մեկը մնալ Եվրամիության համար տարածաշրջանում հարաբերությունների համատեքստում: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Միխայիլ Շպինդելեգերը: Ըստ նրա, Ավստրիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: «Մենք պատրաստ ենք աջակցել ղարաբաղյան խաղաղ կարգավորման բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին»,-նշել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը: Ընդ որում, նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում ընդունված քաղաքական հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջարկում է երկու կողմերին բանակցություններ սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման շուրջ: «Ես հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կկարողանան հաղթահարել տարաձայնությունները խաղաղ համաձայնագրի կնքումն ապահովելու համար»,-ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: