19 հունիսի 2010 - 17:55 AMT
ԵՊՀ-ն և ՍՊբՊՀ-ն Համագործակցության ծրագիր ստորագրեցին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախքան Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի պլենարային նիստի մեկնարկը մասնակցեցին Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի միջև Համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը:

Արարողությունը կայացավ ՍՊբՊՀ Պետրովյան դահլիճում: Երկրի ղեկավարների ներկայությամբ փաստաթուղթն իրենց ստորագրություններով ամրագրեցին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ու ՍՊբՊՀ ռեկտոր Նիկոլայ Կրոպաչևը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: