2 հոկտեմբերի 2001 - 00:04 AMT
«ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԸ ՉԻ ՔՆՆԱՐԿԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ», - հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը հայտարարել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի Կոնգրեսում դժվար թե տեղի ունենան լսումներ ազատության աջակցության Ակտի 907-րդ ուղղման վերացման վերաբերյալ: (Ուղղումն արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումը) Դեսպանի խոսքերով, քննարկումները կարող են սկսվել 1-2 ամսից, երբ ԱՄՆ-ի օրենսդիրներն ընդհանուր հայտարարի գան Ադրբեջանի եւ այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման անհրաժեշտության վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: