1 հոկտեմբերի 2001 - 22:30 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 4 ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Ճշտվել է Նյու-Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ-անքով զոհված հայերի թիվը: Ինչպես հաղորդում է «Կռունկ» տեղեկատվական ցանցը, Համաշխարհային առեւտրի կենտրոնի փլատակների տակ են մնացել 4 մեր հայրենակիցներ: Պաշտոնապես նրանք համարվում են անհայտ կորածներ: Նրանց թվում են հրշեջ Կառլ Բեդիջյանը, 23-ամյա Ալիսիա Բասմաջյանը - «Cantor Fitzgerald» ընկերության աշխատակիցներ Արամ Իսկանդարյանը - Ջոն Իսկյանը: Բոլորը ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Վաշինգտոնում Պենտագոնի շենքի պայթյունից ոչ մի հայ չի տուժել: Հայեր չեն եղել նաեւ հրեշային հանցագործությունների միջոց դարձած ինքնաթիռներում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: