1 հոկտեմբերի 2001 - 22:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼՈՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ, որոնք Երեւան են ժամանել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Ռուսաստանյան լրագրողների հարցերին պատասխանելով, Ռոբերտ Քոչարյանը կրկին հաստատեց, որ Ռուսաստան-Բելոռուս միությանը Հայաստանի անդամակցելու հարցն այսօր քննարկման առարկա չի հանդիսանում: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի եւ Բլոռուսի Միությունը, որը հիմնվել է փոխշահագրգռվածությամբ: Մեր դեպքում այդպիսի հետաքրքրություն չկա»,- ասել է նախագահը: Միեւնույն ժամանակ Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ դա բոլորովին չի խանգարում հայ-ռուսաստանյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչի ապացույցն է` վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: