22 հունիսի 2010 - 17:14 AMT
«ԱրմենՏելը» Հայաստանի ուսումնական հաստատություններին հասանելի կդարձնի ռուսական գրադարանների ռեսուրսները

Հայաստանի ուսումնական հաստատությունները Ինտերնետի միջոցով մուտք կստանան ռուսական գրադարանների ռեսուրսներին: Այդ մասին հունիսի 22-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ուսումնական տարվա սկզբին մենք Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններին մուտք կտրամադրենք Ռուսաստանի մի շարք լուրջ գրադարաններին: Աշխատանքն ավարտական փուլում է, ավարտվել են բանակցությունները բազմաթիվ ռուսական գիտական գրադարանների հետ»,- ասել է Իգոր Կլիմկոն: