«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է Ինտերնետում արտոնյալ պայմաններով զարգացնել հայկական կոնտենտը: «Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Ինտերնետում հայտնվեն կայքեր, որոնք հայկական մշակույթի և կրթության ուղղվածություն ունեն: Որպեսզի դա լինի ոչ միայն ժամանցային կայք, այլ նաև տեղեկատվություն տրամադրի հայերեն լեզվով: Հենց այդ նպատակով մենք առաջարկել ենք մեր կոնտենտ-պրովայդերներին ինտերնետում վեբ-կայքեր տեղադրելու հնարավորություն»,- լրագրողներին ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հունիսի 18-ին ընկերությունն առաջարկել է կոնտենտ-պրովայդերներին 256 կբ/վ արագությամբ օգտվել ընդլայնված ADSL-ուղուց և Ինտերնետում իրենց կայքերն ազդարարելու հնարավորությունից:
«Յուրաքանչյուր պրովայդերի ցուցադրվելու է անհատական մոտեցում` ելնելով նրանից, թե որքան նշանակալի է առաջարկվող նախագիծը, որքանով են լիբերալ լինելու պայմանները: Հենց այդ պատճառով մենք պայմաններն ամբողջությամբ չենք հրապարակել. մենք ցանկանում ենք հասկանալ, թե որքանով է պահանջված նման ծառայությունը լուրջ կոնտենտ-պրովայդերների կողմից»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը:
«ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակենրում թողարկված նախագիծն ուղղված է Հայաստանում ազգային բովանդակության զարգացմանը: