23 հունիսի 2010 - 20:11 AMT
Հայկական Koharapayl համույթը ելույթ կունենա Nicosia Jazz Festival-ում

Հունիսի 26-ին` Nicosia Jazz Festival փառատոնի երկրորդ օրը, Կիպրոսի Ստասիկրատուս քաղաքի բացօթյա բեմում ելույթ կունենա հայկական Koharapayl համույթը: Այդ մասին հաղորդում է Կիպրոսի հայերի Gibrahayer ինտերնետ-ամսագիրը:

Koharapayl համույթը բաղկացած է 15 հայտնի կատարողներից: Նրանք ելույթ են ունեցել զանազան երկրների խոշորագույն բեմերում` աշխարհով մեկ տարածելով հայկական երաժշտությունը և հիացնելով երաժշտությունը գնահատողներին:

Համույթի երաժիշտները ներկայացնում են հայկական ազգային երաժշտությունը ժամանակակից մշակմամբ: Այդ երաժշտության յուրօրինակ գործիքավորումը նոր ուժ է հաղորդում լայն տարածում ունեցող հայկական երգերին: Համույթը խոստանում է զարմացնել Կիպրոսում բնակվող երաժշտության սիրահարներին «Արևելքի ու Արևմուտքի երաժշտության համադրությամբ Միջերկրածովյան կախարդական փայլի ներքո»: