24 հունիսի 2010 - 17:18 AMT
ՀԱՊԿ-ում լսել են Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին

Հունիսի 24-ին ՀԱՊԿ-ում լսել են Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, նրա տեղակալները, ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները:

Լսվել է ՌԴ տեղեկատվությունը ճգնաժամային իրավիճակներին հավաքական արձագանքման մեխանիզմի կատարելագործման մասին: Որոշվել է վերադառնալ ՌԴ առաջարկների քննարկմանը բոլոր անդամ պետությունների դիրքրորոշումներն ուսումնասիրելուց հետո:

Նիկոլայ Բորդյուժան իրազեկել է ներկաներն հունիսի 25-26-ին ՀԱՊԿ Օպերատիվ խմբի գլխավորությամբ Ղրղզստան կատարած իր այցի մասին: Խումբը ձևավորվել էր հունիսի 14-ին անդամ պետությունների ԱԽ քարտուղարների առաջարկների հիման վրա: Հանդիպմանը ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Անանյանը հանդես է եկել «2010թ. հունիսի լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարդակերտի շրջանում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին» հայտարարությամբ, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը: