Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի ավագ տարիքի պատանեկան առաջնությունում Հայաստանի 12 պատվիրակներից ութը հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և մտել են քառորդ եզրափակիչ:
Ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը հունիսի 24 ի առավոտյան մրցահերթում կրկին հաղթանակ տարավ, մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Թիմը մրցավայր է ուղեկցել ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, հաղորդում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը: