24 հունիսի 2010 - 19:26 AMT
Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն 2011թ. ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հանդիպումները

Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն 2011թ. ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 10-րդ ընտրական խմբի հանդիպումները:

Մրցաշարը տեղի կունենա 2010 թվականի հոկտեմբերի 6-ից 13-ը Բուլղարիայում: Եվրոպայի առաջնության ուղեգրերը կվիճարկեն Բուլղարիայի, Իռլանդիայի, Սերբիայի, և Լյուքսեմբուրգի ընտրանիները, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: