25 հունիսի 2010 - 12:07 AMT
Միխայել Շպինդելեգեր. Ես չեմ ժամանել տարածաշրջան Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու համար

«Ես սովորաբար չեմ մեկնաբանում այն, թե ինչ են ասում իմ գործընկերները տարբեր երկրներում»,- Երևանում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգերը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունների առիթով: Նրա խոսքերվ, նա չի ժամանել նրա համար, որպեսզի լուծի Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները:

«Խնդրի կարգավորման համար գոյությունի ունի ԵԱՀԿ ՄԽ: Ես եկել եմ հակամարտության կողմերի կարծիքները լսելու և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իմ կարծիքը կազմելու համար: Հնարավոր է` ղարաբաղյան հիմնախնդիրը շոշափվի ԵՄ ասոցիատիվ անդամության բանակցությունների ժամանակ: Նշեմ նաև, որ Էդվարդ Նալբանդյանն արդեն ներկայացրել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը»,- ասել է Շպինդելեգերը:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նախօրեին հայտարարել էր, որ «Ադրբեջանը կհրաժարվի ռազմատենչ հռետորությունից այն դեպքում, եթե Հայաստանը հեռանա բռնազավթված տարածքներից»: