25 հունիսի 2010 - 16:22 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Հունիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,249,652 ԱՄՆ դոլար` 369.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 68,456,234 ԱՄՆ դոլարª 371.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 20,010,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 38.3 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: