25 հունիսի 2010 - 19:39 AMT
Օրանժ Արմենիան ծրագրում է մինչև տարեվերջ Հայաստանի բնակչության 95%-ին ապահովել բջջային կապի ծածկույթով և գերարագ ինտերնետ կապով

Օրանժ Արմենիա ընկերությունն այս տարի Հայաստանում կներդնի 50 մլն ԱՄՆ դոլար և մինչև տարեվերջ ամբողջ հանրապետությանբնակչության 95 տոկոսին կապահովվի «Օրանժ Արմենիայի» բջջային կապի ծածկույթով և գերարագ ինտերնետ կապով:Այդ մասին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպմանը հայտնել է ֆրանսիական «Օրանժ» ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից, նախարար Մանուկ Վարդանյանը նկատել է, որ Օրանժ Արմենիայի ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայնմայրաքաղաքը, այլև հեռավոր շրջաններն ու գյուղերը: Նա հաստատել է նաևցանկացած հարցում քննարկելու և ընկերությանը աջակցելու նախարարության պատրաստակամությունը` Հայաստանում բնականոն գործունեություն ծավալելու համար: