26 հունիսի 2010 - 13:48 AMT
Երևանում կայացել է Միջազգային օլիմպիական օրվան նվիրված վազքարշավ

Հունիսի 26-ին Երևանում տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական օրվան և ՀՀ ԱՕԿ 20-ամյակին նվիրված վազքարշավ:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նպատակը սպորտը զանգվածային դարձնելն է և հնարավորինս շատ մարդկանց ներգրավելը: «Յուրաքանչյուր տարի մեր երկրում երիտասարդ մասնակիցների թիվն ավելանում է և ավելի շատ է զգացվում սպորտային ոգին»,- ասել է Ծառուկյան:

Վազքարշավին մասնակցում էին մարզիկներ 7 տարիքային կարգերում, ինչպես նաև հեծանվորդներ և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդիկ:

Հաղթողները ստացել են ՀԱՕԿ պատվոգրեր և դրամական պարգևներ, իսկ մասնակիցները` ՄՕԿ հավաստագրեր:

Հունիսի 26-ին Հայաստանի տարբեր մարզերում և Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան տոնական միջոցառումներ նույնպես նվիրված Օլիմպիական օրվան: